Այսօր Շոկոլադի միջազգային օրն է
Քաղցրի սիրահարներն այսօր նշում են Շոկոլադի միջազգային օրը (World Chocolate Day), գրում է calend.ru-ն։ Շոկոլադի օրը հորինել են ֆրանսիացիները՝ 1995-ին։
Կարծիք կա, որ առաջինը շոկոլադ են պատրաստել ացտեկները։ Նրանք այն անվանում էին «աստվածների կերակուր»։ Իսպանացի կոնկիստադորները, որոնք առաջինն են բերել շոկոլադը Եվրոպա, այն անվանում էին «սև ոսկի» և օգտագործում ֆիզիկական ուժի ամրապնդման և դիմացկունության համար։
Ավելի ուշ շոկոլադի օգտագործումը Եվրոպայում սահմանափակվում է միայն արիստոկրատների շրջանակով։ Միայն 20-րդ դարի սկզբում շոկոլադի արտադրության հայտնվելու հետ մեկտեղ այն կարողացան վայելել նաև հասարակ մարդիկ։










