Հնարավոր պայթյունի պատճառով տարհանվել են Կիպրոսի խորհրդարանի շենքում գտնվողները
Կիպրոսի խորհրդարանի աշխատակիցներն այսօր պայթյունի վտանգի մասին ահազանգից հետո տարհանվել են, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով երկրի մայրաքաղաքային ոստիկանությանը:
Անհայտ անձինք տեղական ժամանակով ժամը 16:15-ին (Երևանի ժամանակով 17:15-ին) զանգահարել են տեղական թերթերից մեկը, ինչից հետո խորհրդարանի խոսնակի գրասենյակ, այն ժամանակ, երբ ընթանում էր նիստը, որի ժամանակ քննարկում էին օրինագծերը, որոնք անհրաժեշտ են Կիպրոսի կառավարության և միջազգային վարկատուների միջև համաձայնեցված կայունացնող ծրագիրը կյանքի կոչելու համար:
Որոշվել է անմիջապես տարհանել ամբողջ շենքը: Ներկայում շենքում աշխատում է ականազերծողների խումբը:










