«Սադախլո» անցակետում ՀՀ քաղաքացիների մոտ չհայտարարագրված ոսկեղեն է հայտնաբերվել
Հայ-վրացական սահմանի վրացական մասում՝ «Սադախլո» հսկիչ-անցագրային կետում, ոսկու մաքսանենգության դեպք է բացահայտվել, տեղեկացնում է Грузия online-ը։
Վրաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանի քաղաքացի Լուսինե Կ.-ի մոտ հայտնաբերվել է 8 ոսկե մատանի, 3 ոսկե ապարանջան, մեկ ոսկե մանյակ, 2 ոսկե կախազարդ, 4 զույգ ոսկե ականջօղ՝ ընդհանուր 123.77 գրամ քաշով։
Հայաստանի մեկ այլ քաղաքացու՝ Աննա Բ.-ի մոտ ևս չհայտարարագրված ոսկեղեն է հայտնաբերվել՝ 3 մատանի, 4 զույգ ականջօղ, 2 շղթա, 3 խաչ, 4 ապարանջան և մեկ կախազարդ։ Հայտնաբերվել են նաև արծաթյա զարդեր։










