Ճապոնիայում ավելի քան 1.200 մարդ հոսպիտալացվել է՝ ջերմային հարված ստանալու հետևանքով
Ճապոնիայում շարունակվող շոգ եղանակի պատճառով մեկ օրվա ընթացքում 1.228 մարդ հոսպիտալացվել է՝ ջերմային հարված ստանալու պատճառով. նրանցից 11-ի վիճակը ծանր է։
Ինչպես տեղեկացնում է РИА-Новости գործակալությունը, երեկ ճապոնական 47 պրեֆեկտուրաներից 35-ում օդի ջերմաստիճանը գերազանցել է 35 աստիճանը։
Յամանասիում գրանցվել է շրջանի համար ռեկորդային համարվող 39.2 աստիճան։ Տոկիոյում արդեն 4 օր է ջերմաստիճանը 35 աստիճանից բարձր է։ Նման բան ողջ պատմության ընթացքում նկատվել է միայն 2010թ.-ին, երբ Ճապոնիայում աննախադեպ տապ էր։
Մասնագետները կարծում են, որ ջերմային հարված ստանալու հիմնական պատճառն այն է, որ օրգանիզմները պատրաստ չեն եղել կտրուկ տաքացմանը։
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ տաք եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ, իսկ դրանից հետո աննշան կմեղմանա. ջերմաստիճանը կլինի 30 աստիճանից փոքր-ինչ բարձր։










