Եգիպտոսում իրադարձությունների զարգացումից է կախված իսլամական աշխարհի ապագան. Լավրով

14:25 • 11.07.13

Մոսկվան հուսով է, որ Եգիպտոսի ղեկավարությունը քաղաքականության մեջ կառաջնորդվի ազգային շահով։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


«Հուսով եմ, որ ազգային շահը որոշիչ գործոն կլինի Եգիպտոսի իշխանություննրի գործունեության համար»,-ասված է Լավրովի հայտարարության մեջ։

 

Նա նշել է, որ ռուս-եգիպտական համագործակցության նախագծերը կնքված են ոչ թե կառավարության, այլ ժողովրդի հետ։

 

Սերգեյ Լավրովն ասել է, որ իրավիճակը տարածաշրջանում ստեղծում է լուրջ և երկարաժամկետ սպառնալիքներ միջազգային հարաբերությունների համար։ Եվ այդ պատճառով էլ Ռուսաստանը հետաքրքրված է Եգիպտոսում կայունության հաստատմամբ։

 

«Եգիպտոսը տարածաշրջանի խոշորագույն պետությունն է, և երկրում իրադարձությունների հետագա զարգացումից է կախված ողջ տարածաշրջանի և իսլամական աշխարհի ապագան»,-ընդգծել է նա։
 

Լավրովի կարծիքով՝ եգիպտական ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը՝ ազգային երկխոսության հիման վրա։