Լյուքսեմբուրգի վարչապետը հրաժարական է տվել

00:44 • 11.07.13

Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր  արդեն 18 տարի, չորեքշաբթի օրը հայտարարել է հրաժարականի մասին, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:


Վարչապետի հայտարարությունն արվել է երկրի հատուկ ծառայությունների հետ կապված սկանդալի ֆոնին: Ըստ Deutsche Welle հեռուստառադիոընկերության, «Լյուքսեբուրգ պետության հետախուզության ծառայությունը» իր գործունեության ընթացքում բազմիցս չարաշահել է լիազորությունները, ինչի մասին պետք է իմանար Յունկերը, ով երկրի խորհրդարանի առաջ պատասխանատու է հատուկ ծառայությունների աշխատանքի համար:


Սպասվում է, որ Յունկերը երկրի ղեկավարին պաշտոնական դիմումը կհանձնի հինգշաբթի՝ կառավարության նիստից հետո: