Սերգեյ Մագնիտսկուն հետմահու մեղավոր են ճանաչել
Մոսկվայի Տվերսկոյ դատարանը մեղավոր է ճանաչել բրիտանական Hermitage Capital հիմնադրամի աուդիտոր Սերգեյ Մագնիտսկուն, ով մահացել էր բանտում 2009թ.-ին, և հիմնադրամի գլխավոր տնօրեն Ուիլյամ Բրաուդերին՝ 522 մլն ռուբլու չափով հարկերից խուսափելու համար։
Ինչպես տեղեկացնում է РИА-Новости գործակալությունը, դատարանը Բրաուդերին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով հարկերը չվճարելու համար։
Դատարանը նշել է, որ Մագնիտսկին գործել է Hermitage Capital հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բրաուդերի շահերով, սակայն վերջինիս պաշտպանները մտադիր են բողոքարկել վճիռը։










