Հռոմի պապը պահանջել է հեռացնել իր արձանը Բուենոս Այրեսի տաճարի մուտքի մոտից

14:46 • 11.07.13

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պահանջել է «անհապաղ» հեռացնել իր արձանը Բուենոս Այրեսի մայր տաճարի մուտքի մոտից, որը կանգնեցվել էր պոնտիֆիկոսի հայրենիքում հունիսի 29-ին, գրում է newsru.com-ը։

 

Այդ տաճարում ներկայիս Պապը մինչ պապական գահը ստանձնելը ծառայել է որպես արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիո։

 

Իմանալով, որ իր հուշարձանն են կանգնեցրել, Հռոմի պապը զանգահարել է տաճար և ներկայացրել իր պահանջը։ Պապը ներկայացված է ամբողջ հասակով, լայն ժպիտով և վերև բարձրացրած, ողջունող ձեռքով։

 

Հաղորդվում է նաև, որ Ֆրանցիսկոս պապը շատ է զարմացել, երբ իմացել է, որ Բուենոս Այրեսի թեմական առաջնորդները պատրաստվում են թանգարան կառուցել, որտեղ կներկայացվեն նրա անձնական իրերը։