Երևանի Բաբաջանյան փողոցում «Շկոդա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 կնոջ և դիմել փախուստի

09:53 • 11.07.13

«Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի անձը չպարզված վարորդը հուլիսի 10-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու կանանց, այնուհետև «Շկոդա»-ն բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի:
 

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վարորդը թողնելով դեպքի վայրը` հեռացել է:
 

Վրաերթի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած կանայք տեղափոխվել են հիվանդանոց:
 

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: