Երևանում կանխվել է 35-ամյա կնոջ ինքնասպանության փորձը

11:39 • 11.07.13

ՀՀ մաքսային ծառայության մի աշխատակից այսօր՝ ժամը 01.20-ի սահմաններում կանխել է 35-ամյա մի կնոջ ինքնասպանության փորձը, տեղեկացնում է Shamshyan.com կայքը։
 

Գոռ Անտոնյանը Կիևյան կամրջի վրա նկատում է լաց լինող մի կնոջ, ով արդեն անցած է լինում կամրջի մայթեզրի բազրիքից այն կողմ։ Մոտենալով կնոջը նա մոտ 20 րոպե փորձում է համոզել, որպեսզի կինը հետ կանգնի իր մտադրությունից։
 

Քիչ անց ժամանում են շտապ օգնության 1-03 ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր էլ կնոջը տեղափոխում են հիվանդանոց։
 

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։