ԱՄՆ-ն երկիր չի թողել Սիրիայի նախագահի ուղարկած դիվանագետին
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից ուղարկված սիրիացի դիվանագետ Ալի Դագհմանին սխալմամբ ԱՄՆ մուտքի այցագիր են տվել, որը հետագայում չեղյալ է համարվել։ Այժմ դիվանագետն արտաքսման է սպասում Դալասի միջազգային օդանավակայանում, հայտնում է Росбалт.ru-ն՝ վկայակոչելով «Голос Америки»-ին։
«Մենք կարող ենք հաստատել, որ նրա վիզան չեղյալ է հայտարարվել։ Հաշվի առնելով սիրիական ռեժիմի կողմից շարունակվող հարձակումները սեփական ժողովրդի նկատմամբ՝ մենք միջոցներ ենք ձեռնարկել այն քիչ սիրիացի պաշտոնատար անձանց մուտքի սահմանափակումների վերաբերյալ, որոնք մնացել են»,- հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին։
ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանատանը մնում են նվազագույն թվով աշխատակիցներ։ ԱՄՆ-ում Սիրիայի դեսպան Իմադ Մուսթաֆան չի գալիս աշխատանքի 2012թ. սկզբից։ ԱՄՆ-ն փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունը Դամասկոսում։










