ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են մթնոլորտ թունավոր արտանետումների նվազեցման մասին

10:57 • 11.07.13

ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել շրջակա միջավայրի վրա բացասական գործոնները նվազեցնելու ուղղությամբ, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Վաշինգտոնում կայացած երկկողմ աշխատանքային հանդիպման ընթացքում կլիմայի փոփոխության վերաբերյալ 5 նախաձեռնություն է ընդունվել։ Դրանցից մեկը վերաբերում է «խոշոր բեռնատարների և այլ մեքենաների արտանետումների ծավալների կրճատմանը»։

 

Խոսքը նաև ածխաթթու գազի մակարդակի նվազեցման մասին է։
 

Բացի այդ, ենթադրվում է բարձրացնել էներգաարդյունավետությունը շինարարության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում։


Այդ շրջանակներում կողմերը պատրաստվում են շինարարության ոլորտում ֆինանսավորում հատկացնել նորարարական մոդելներին։

 

Նաև նախատեսվում է այսպես կոչված՝ նոր սերնդի «խելացի» էլեկտրացանցերի ստեղծում և նախագծերի իրականացում, որոնք կապված են այլընտրանքային էներգետիկայի հետ։

 

ԱՄՆ-ն և Չինաստանը հանդիսանում են մթնոլորտ թունավոր արտանետումների ծավալներով առաջատար պետությունները։