Դատարանն օրինական է համարել երգիչ Վիտասին վարորդական իրավունքից զրկելու որոշումը

22:16 • 11.07.13

Մոսկվայի դատարանը հինգշաբթի մերժել է երգիչ Վիտասի (Վիտալի Գրաչև) փաստաբանի բողոքը՝ կապված վարորդական իրավունքից զրկման հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:


Այսպիսով, ուժի մեջ է մտել դատավորի որոշումը երգչին մեկ ու կես տարով վարորդական իրավունքից զրկելու մասին:

 

Հիշեցնենք, որ ռուս երգիչ Վիտասը մայիսի 10-ին իր Infiniti մակնիշի մեքենայով հարվածել է հեծանվորդուհուն: Միջադեպից հետո երգիչը մերժել էր բուժզննում անցնել հիվանդանոցում: