Մեծ Բրիտանիայի խորհրդարանը թույլ է տվել վարչապետին չեղյալ հայտարարել Սիրիա զենքի մատակարարման մասին որոշումը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը թույլ է տվել վարչապետ Դևիդ Քեմերոնին չեղյալ հայտարարել օրենսդիրների՝ Սիրիա զենք մատակարարելու մասին որոշումը։ Ինչպես նշում է Взгляд-ը, այս քայլն ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ Համայնքների պալատում մեծամասնություն են կազմում Քեմերոնի կուսակիցները՝ պահպանողականներն ու լիբերալ-դեմոկրատները։
Նման որոշման ընդունման պատճառ է հանդիսացել Պահպանողական կուսակցության առաջնորդների մտավախությունն այն մասին, որ սիրիական ընդդիմության զինումը կհանգեցնի հակամարտության սրման։ Բացի այդ, նրանց անհանգստացնում է այն հանգամանքը, որ զենքը կարող է հայտնվել ծայրահեղականների ձեռքում։
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ պաշտոնական Լոնդոնը դեռևս որոշում չի կայացրել զենքի մատակարարման վերաբերյալ, սակայն ինքը չի ցանկանում վերջնականապես հրաժարվել այդ հնարավորությունից։ Քեմերոնն ընդգծել էր, որ զենքի մատակարարումը սիրիացի ընդդիմադիրներին հնարավոր է միայն այն բանից հետո, երբ մյուս երկրները ևս այդ քայլին գնան՝ պահպանելով միջազգային օրենսդրությունը։










