Նոր մանրամասներ հուլիսի 9-ին Գյումրիում տեղի ունեցած խուլիգանության դեպքից
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին պարզվել է, որ հուլիսի 9-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ Արթուր Գ.-ին դանակահարել է Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 1986 թ. ծնված Արտավազդ Մ.-ն՝ իր մոտ եղած ծալովի դանակով:
Դանակն առգրավված է: Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն: Արտավազդ Մ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին՝ ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22.00-ի սահմաններում տան մոտ տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նշված տան մոտ կրակոցներն արձակել է նույն տան բնակիչ, 1955 թ. ծնված Աղվան Գ.-ն` իրեն պատկանող «Սայգա ՄԿ-03» տիպի 7.62 մմ տրամաչափի որսորդական հրացանից: Հրացանն առգրավվել էր:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ, դանակի պատյան, դանակի բռնակ՝ առանց շեղբի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:










