Ինդոնեզիայում հրդեհի հետևանքով բանտից փախել է մոտ 200 կալանավոր
Ավելի քան 200 բանտարկյալ այսօր փախուստի են դիմել Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգի ադմինիստրատիվ կենտրոնի՝ Մեդան քաղաքի լեփ-լեցուն բանտից: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «Ջակարտա փոստին»:
Հանցագործներին բռնելու համար դուրս են բերվել հավելյալ անվտանգության ուժեր: Արդեն հաջողվել է բռնել 10 մարդու: Իրավապահների մոտ առանձնահատուկ մտավախություն է առաջացնում այն, որ նրանցից 12-ը կասկածվում են ահաբեկչության մեջ:
Փախուստը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ հրդեհի պատճառով անջատվել է լույսը: Բանտում գտնվում էր 2.000 մարդ՝ չնայած նրան, որ այն նախատեսված է 400 կալանավորների համար:










