Փլվածք Վայոց ձորի մարզում, ճանապարհը դարձել է դժվարանցանելի
08:17 • 12.07.13
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 03.17-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել փլվածք։
Ըստ ԱԻՆ կայքի՝ հողաշերտը լցվել է ավտոճանապարհին և այն դարձրել դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










