Այսօր Լուսանկարչի միջազգային օրն է (լուսանկարներ)
Ավանդաբար հուլիսի 12-ին նշվում է Լուսանկարչի օրը, որը նվիրված է Սբ Վերոնիկային. նա համարվում է լուսանկարիչների, լուսանկարչական գործի աշխատակիցների և պարզապես լուսանկարների սիրահարների հովանավորը, գրում է Обозреватель-ը։
Ըստ լեգենդի՝ Սուրբ Վերոնիկան Գողգոթա բարձրանալիս Հիսուսին մի կտոր է տվել քրտինքը մաքրելու համար։ Այդ կտորի վրա տպվել է Քրիստոսի դեմքը։ Հետագայում գործվածքը հայտնվել է Հռոմում։ Գրեթե 2 հազարամյակ անց Հռոմի պապն այս օրը հայտարարել է Լուսանկարչի միջազգային օր։
AdMe.ru-ն օրվա առիթով ներկայացնում է լուսանկարիչների դժվարին աշխատանքի մասին վկայող լուսանկարներ.

































