Աբովյանում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է
1979 թ. ծնված Պյոտր Մ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան hուլիսի 11-ին` ժամը 13.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 1935թ. ծնված Աստղիկ Վարդանյանին։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:










