Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարում ծեծկռտուք է տեղի ունեցել. կա զոհ

12:43 • 12.07.13

Թուրքական Բաթման նահանգում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է Haberturk-ը։

 

Միջադեպի հետևանքով 40-ամյա սիրիացի է մահացել, ևս մի քանիսը վիրավորվել են։ Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի տարածքում սիրիացի փախստականների թիվը հասել է 500 հազարի։