Թուրք զինվորները Բաքվում և Նախիջևանում զորավարժությունների են մասնակցում

16:59 • 12.07.13

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Բաքվում և Նախիջևանում, տեղեկացնում է Turan գործակալությունը։

 

Համաձայն տեղեկությունների՝ զորավարժությունները սկսվել են այսօր և շարունակվելու են մինչև հուլիսի 28-ը։

 

Զորավարժությունների նպատակը երկու երկրների զինծառայողների միջև ռազմական փորձի փոխանակումն է։


Բաքվում ընթացող զորավարժություններին մասնակցում է թուրքական հետևակային մեկ ստորաբաժանում, իսկ Նախիջևանում՝ մեկ մոտոհրաձգային դասակ։