Թուրք-սիրիական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Թուրք-սիրիական սահմանին դարձյալ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ, թուրքական Հաթայ նահանգի սահմանին։
Թուրքական կողմի տվյալներով՝ սիրիական կողմից 2 մարդ կրակ է բացել մազութ տեղափոխող Mercedes մակնիշի թուրքական մեքենայի ուղղությամբ, ինչին ի պատասխան կրակել են նաև թուրքական կողմից։
Արձակված 15-20 կրակոցներից 4-ը հասել են թուրքական մեքենային։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Սիրիական կողմից կրակ բացած անձինք փախուստի են դիմել սիրիական տարածքում գտնվող անտառների ուղղությամբ։










