Օբաման քննադատել է Չինաստանին Սնոուդենին օգնելու համար. WT

10:34 • 12.07.13

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննադատել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին օգնելու համար, գրում է gazeta.ru-ն՝ The Washington Times-ին հղումով։

 

Ինչպես ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, չինացի պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում ամերիկյան առաջնորդը հիասթափություն է հայտնել այն առնչությամբ, որ Պեկինն օգնել է Սնոուդենին փախչել Հոնկոնգից (նա, ըստ ԶԼՄ-ների, գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում)։

 

Զրույցին մասնակցել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական և տնտեսական երկխոսության հարցերով հատուկ ներկայացուցիչներ Վան Յանը և Յան Ցզեչին։

 

Օբաման նաև կրկնել է, որ ամերիկյան կողմն անհանգստացած է ինտերնետի միջոցով կոմերցիոն գաղտնիքների գողության փաստերով և կողմ է արտահայտվել համատեղ կանոնների մշակմանը։