ԱՄՆ-ի ռազմանավերը շարժվում են Եգիպտոսի ուղղությամբ

08:24 • 12.07.13

Միացյալ Նահանգների դեսանտային նավերը՝ Kearsarge-ը և San Antonio-ն, շարժվում են Եգիպտոսի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտնել է ամերիկացի գեներալ Ջեյմս Ամոսը։

 

Carter Hall նավի հետ, որը դեռ շարունակում է մնալ Բահրեյնի ափերի մոտ, այս նավերն ընթացիկ տարվա մայիսից մարտական հերթապահություն էին իրականացնում Կարմիր ծովի շրջանում և Պարսից ծոցում։

 

«Եգիպտոսը գտնվում է ճգնաժամային իրավիճակում։ Երբ նման բաներ են տեղի ունենում, մենք պետք է ձեռնարկենք որոշակի քայլեր՝ իրավիճակը վերահսկելու համար»,- ասել է Ամոսը։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչ քայլերի մասին է խոսքը։

 

Անցյալ շաբաթ Եգիպտոսի բանակն իշխանությունից զրկել էր նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ ժամանակավորապես դադարեցնելով Սահմանադրության գործունեությունն ու երկրի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես հանձնելով Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրին։