Կատալոնիան սեփական «Եվրովեգասը» կկառուցի
Իսպանիայի խոշորագույն ինքնավար մարզը՝ Կատալոնիան, հայտարարել է, որ «Եվրովեգաս» կառուցելու Մադրիդի մտադրությանն ի պատասխան, կկառուցի սեփական խաղային համալիրը, տեղեկացնում է Euromag-ը։
Կատալոնական «Եվրովեգասը» կկառուցվի, մասնավորապես, Տառագոնայում, եկող տարվա սկզբին։ Ըստ Espanarusa-ի՝ այն հաջող կմրցակցի «Եվրովեգասի» մադրիդյան տարբերակի հետ։
Համալիրն իր մեջ կներառի 6 հյուրանոց, որոնցում էլ տեղակայված կլինեն խաղատներն ու մյուս ժամանցային շինությունները։










