Գվատեմալայում 15 տարվա ազատազրկում են սահմանել բջջային հեռախոսների գողության համար

18:00 • 19.09.13

Գվատեմալայի կոնգրեսն ընդունել է օրինագիծ, համաձայն որի բջջային հեռախոսների գողության համար մեղադրվողները կարող են 6-15 տարվա ազատազրկման դատապարտվել, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

Համաձայն նոր օրենսդրության՝ խստացվելու են այն մարդկանց պատիժները, որոնք կասկածելի ծագման բջջային հեռախոսներ են վաճառում:

 

Գողացված հեռախոսների վաճառականները կարող են դատապարտվել խոշոր տուգանքների կամ ազատազրկման՝ 6-10 տարի ժամկետով:

 

Նոր օրենքի օգտին քվեարկել են 158 կոնգրեսականներից 117-ը:

 

Օրինագծի օգտին է արտահայտվել նաև երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինան:Նա նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու ընդունումից անմիջապես հետո:

 

Բջջային հեռախոսների գողության խնդիրը բավական սուր է Գվատեմալայում: Պաշտոնական տվյալներով՝ երկրում ամեն ամիս գողացվում է մոտ 12 հազար բջջային հեռախոս: Հաճախ գողություններն ուղեկցվում են բռնությամբ, որն ավարտվում է բջջայինի տերերի մահվամբ: