Նապոլեոն Բոնապարտի կտակը աճուրդի է հանվել
Փարիզի Drouot աճուրդի տունը վաճառքի է հանել Նապոլեոն Բոնապարտի կտակի վերջին հավելվածը, որը ֆրանսիացի կայսրը գրել է իր մահից օրեր առաջ 1821-ին, գրում է Russia Today-ը:
Խոսքը գնում է այն ձեռագրի մասին, որի կետերից մեկում ասվում է. «Ցանկանում եմ, որ ինձ հուղարկավորեն Սեն գետի ափին` իմ կողմից այնքան սիրված ֆրանսիացի ժողովրդի շրջապատում»:
Փորձագետների նախնական գնահատականներով աճուրդի ժամանակ կտակը կհաջողվի վաճառել 80-120 հազար եվրոյով:










