Սիրիայի դեմ ռազմական գործողությունն անկանխատեսելի հետևանքներ կունենա. ՆԱՏՕ
Սիրիայի դեմ ռազմական գործողությունները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Կարծում եմ` ցանկացած ռազմական միջամտություն Սիրիայում կարող է հանգեցնել տարածաշրջանային անկանխատեսելի հետևանքների, և այդ պատճառով էլ Սիրիայում հակամարտության դադարեցման համար քաղաքական լուծում է անհրաժեշտ»,-ասել է Ռասմուսենը:
Նա դարձյալ հայտարարել է, որ ուժի կիրառման հարցը պետք չէ հանել օրակարգից, որպեսզի այն օգնի հակամարտության դիվանագիտական լուծմանը:










