Ճապոնիայում մահացել է Nintendo ընկերության նախկին նախագահ Հիրոսի Յամաուտին
Ութսունհինգ տարեկանում մահացել է ճապոնական Nintendo ընկերության նախկին նախագահ Հիրոսի Յամաուտին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով BBC-ին:
Յամաուտին ընկերության 3-րդ նախագահն է եղել և խաղաքարտեր արտադրող փոքր ընկերությունից այն վերածել տեսախաղերի և խաղային կցորդների ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկի։
Յամաուտին մահացել է իր հայրենի Կիոտո քաղաքի հոսպիտալում, թոքաբորբից։










