Պուտինը Time ամսագրի շապիկին՝ որպես Ամերիկայի թուլության խորհրդանիշ. The Washington Times

18:09 • 19.09.13

«Ամերիկան թույլ է և միայն խոսում է, Ռուսաստանը հարուստ է և վերածնվում է, և նրա առաջնորդին չի հետաքրքրում, թե իր մասին ինչ են մտածում». նման գրառում է արված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարի կողքին, որը տեղադրված է Time ամսագրի շապիկին, գրում է inotv.rt.com-ն՝ վկայակոչելով The Washington Times-ին։

 

Սակայն նման շապիկով ամսագիրը լույս է տեսել ոչ բոլոր երկրներում։ ԱՄՆ-ում Պուտինին փոխարինել է հայտնի մի ֆուտբոլիստ։

 

The Washington Times-ը ենթադրում է, որ Պուտինի լուսանկարը շապիկին ևս մեկ ապացույց է, որ ԱՄՆ-ի հեղինակությունն անկում է ապրում միջազգային հարթակում։ 

 

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը խիստ քննադատության է ենթարկել Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը. «Վերջին 4 տարիները բավականին անհաջող են անցել, սակայն կա հեռանկար, որ հաջորդ 4 տարիներն ավելի վատ կանցնեն։ Մեր հակառակորդներն ամբողջ աշխարհում արդեն կազմել են Օբամայի մասին իրենց կարծիքը։ Նրանք նրան տեսնում են որպես թույլ և անուշադիր քաղաքական գործիչ, որը վերադառնում է ազգային անվտանգության հարցերին միայն այն ժամանակ, երբ այլընտրանք չի ունենում»,- ասել է Բոլթոնը։