Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի դեսպանի հետ
Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ:
Քննարկման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Դիանա Յանսեն անդրադարձել են մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու դրանում Եվրոպայի և Հայաստանի դիրքորոշումներին առնչվող խնդիրների շուրջ: Միաժամանակ արծարծվել է ԼՂՀ-ի անկախության և ինքնիշխանության օրակարգը:
Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից։










