Նմանակողը խաբել է վրացի նախարարներին՝ խոսելով Սաակաշվիլիի ձայնով
Վրացի դերասան Կարթլոս Նաթրոշվիլին, ով հայտնի է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նմանակումներով, կատակել է մի քանի նախարարների հետ՝ նրանց հետ խոսելով նախագահի ձայնով, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Միխեիլ Սաակաշվիլիի անունից դերասանը ոմանց հրավիրել է համաժողովի, իսկ ոմանց էլ՝ դիվանագետների հետ հանդիպման:
Շրջակա միջավայրի պահպանության նախարարն ասել է, թե զբաղված է, իսկ փախստականների հարցերով նախարարը խոսակցությունն ընդհատել է «վատ լսվելու» պատճառաբանությամբ:
Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամկետն ավարտվում է մեկ ամսից:










