Սաակաշվիլին դարձյալ մեղադրել է «օկուպանտ ռուսներին» Վրաստանի տարածքները յուրացնելու համար
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դարձյալ մեղադրել է «ռուս օկուպանտներին» վրացական տարածքները յուրացնելու համար, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Մեղադրանքների պատճառ են դարձել Հարավային Օսիայի սահմանին սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, որոնք շարունակվում են հակառակ Թբիլիսիի ցանկության։
«Վերջին ամիսների ընթացքում ռուս օկուպանտները յուրացրել են ավելի քան 400 հեկտար հող։ Այսինքն՝ մեզնից խլել են այդ հսկայական տարածքն այնպես, որ ոչ ոք չի հասկացել»,-ասել է Սաակաշվիլին։
Վրաստանի ղեկավարը հավելել է, որ կորցրած տարածքներում հնարավոր կլիներ, օրինակ, խնձորի այգիներ հիմնել, որը կբավարարեր ժողովրդի խնձորի պահանջները։
Նախագահը բազմիցս քննադատել է գործող կառավարությանը Ռուսաստանի հետ հարաբերություններում զիջողական կեցվածքի համար։ «Որքան զիջում ես Ռուսաստանին, նա այնքան ավելի է խլում»,-ասել է Սաակաշվիլին։
Ավելի վաղ Հարավային Օսիայի հետ սահմանագծմանը դեմ էր հանդես եկել նաև Վրաստանի ԱԳՆ-ն։










