Սիրիայում ուղևորատար ավտոբուս է պայթեցվել. մոտ 20 զոհ
Սիրիայում ուղևորատար ավտոբուսի պայթեցման հետևանքով 19 մարդ է զոհվել:
Պայթյունը տեղի է ունեցել Հոմս շրջանի Ջիբուրին բնակավայրում, գրում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Այս տարածքը հիմնականում բնակեցված է ալևիներով, այստեղ բնակվում են նաև քրիստոնյաներ և մուսուլման սուննիներ:
Ավտոբուսը պայթել է ճանապարհին տեղադրված ռումբից:Այլ տեղեկություններով՝ ուղևորատար ավտոբուսի հարևանությամբ ականապատ մեքենա է պայթել:
Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել:










