Անկարայում բախվել են ոստիկաններն ու ուսանողները
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության միջև, հայտնում է Press TV-ն:
Նշվում է, որ ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել` ցրելու համար ցույցը, որն այլևս խաղաղ բնույթ չի ունեցել:
Ցույցի պատճառը եղել է ուսանողների բողոքը. նրանք չեն ցանկանում, որպեսզի իշխանությունները քանդեն տեղի համալսարանի հին շենքը, որի փոխարեն մայրուղի է կառուցվելու:










