Սիրիական Ազազ քաղաքում ապստամբները կռվում են իրար դեմ

10:46 • 20.09.13

Սիրիայում «Ալ-Կաիդայի» հետ կապված խմբավորումը պահպանում է Ազազ քաղաքի վերահսկողությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ապստամբ իսլամիստները չորեքշաբթի օրը գրավել են քաղաքը հիմնական ընդդիմադիր խմբավորումից՝ Սիրիական ազատ բանակից, որին աջակցում է Արևմուտքը:

 

Հաղորդվում է, որ իսլամիստները ձերբակալել են ակտիվիստների, լրագրողների և անգամ շարիաթի դատարանի ներկայացուցիչների:

 

Սիրիայի ազատ բանակի ջոկատները գտնվում են քաղաքից դուրս:


Վերլուծաբաններն արդեն խոսում են «պատերազմի ներսում պատերազմի մասին»: