«Բոկո Հարամն» արյունալի սպանդ է կազմակերպել Նիգերիայում

10:12 • 20.09.13

Նիգերիայի հյուսիս-արևելքում «Բոկո Հարամ» արմատական շարժման դարանակալմանը զոհ է դարձել առնվազն 87 մարդ` հայտնվելով ծուղակում, ահազանգում է BBC-ն:

 

Գրոհայինները զինվորականների համազգեստ են հագել և գրավել Բենիշեյքա քաղաքի անցակետերից մեկը` կրակ բացելով բոլոր նրանց վրա, ովքեր փորձել են փախչել:

 

Շարժման զինյալները նաև տասնյակ շինություն են ավերել:

 

«Բոկո Հարամը» ձգտում է իսլամական հանրապետություն ստեղծել և գործունեություն է ծավալում 2009-ից: