Daily Mirror-ը հրապարակել է Քեմերոնի լուսանկարը՝ գաղտնի փաստաթղթերով ճամպրուկի հետ քնած (լուսանկար)

18:19 • 20.09.13

Բրիտանական The Daily Mirror թերթը հրապարակել է վարչապետ Դևիդ Քեմերոնի լուսանկարը, որում նա քնած է գաղտնի փաստաթղթերով ճամպրուկի հետ, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Լուսանկարներն արվել են Քեմերոնի քենու՝ Էլիսի հարսանիքին։ Լուսանկարի առաջնային ֆոնին հարսնացուն է ՝ շամպայնի գավաթով։
 

Հետևում երևում է քնած Քեմերոնը, ում կողքին փաստաթղթերի կարմիր ճամպրուկն է։
 

Անցյալ շաբաթ Քեմերոնը քննադատության էր ենթարկվել պաշտոնական փաստաթղթերը գնացքի սեղանին մոռանալու համար։