Չիկագոյում փոխհրաձգության հետևանքով 11 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 1 երեխա
10:37 • 20.09.13
Չիկագոյի հարավում (ԱՄՆ) փոխհրաձգության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Chicago Tribune-ին:
Վիրավորների թվում է 3-ամյա մի երեխա: Նախնական տվյալներով՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել բասկետբոլի հրապարակի տարածքում:
Դեպքի վայրում մի քանի տասնյակ ոստիկաններ են աշխատում:
Placeholder










