ՌԴ պատգամավորները ցանկանում են «ձմեռային ժամանակի» անցնել
ՌԴ պետդումայի պատգամավորները կողմ են «ձմեռային ժամանակի» վերականգնմանը՝ հանուն առողջության, երեխաների, և պնդում են, որ ընդդիմադիր խմբակցությունների և «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամների քվեները բավարար կլինեն համապատասխան օրենքի ընդունման համար, տեղեկացնում է Интерфакс-ը։
Խորհրդարանի խմբակցությունների ղեկավարներից Գենադի Զյուգանովը, Սերգեյ Միրոնովը, Վլադիմիր Ժիրինովսկին միանշանակ կողմ են արտահայտվել «սխալն ուղղելուն» և Ռուսաստանին «ձմեռային ժամանակը» վերադարձնելուն։
«Իհարկե մենք կողմ ենք, և վաղուց ենք պնդում։ Արդյոք դա նորմա՞լ է, որ երեխաները չեն կարողանում 7-ին արթնանալ մանկապարտեզ գնալու համար և տանջվում են»,-ասել է Զյուգանովը։










