Հնդկաստանում փիղը ոտնատակ է տվել բրիտանացի զբոսաշրջիկին

14:11 • 20.09.13

Հնդաստանում սաֆարիի ժամանակ վայրի փիղը ոտնատակ է արել բրիտանացի զբոսաշրջիկին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին: Եղած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Մասինագուդի ազգային պարկում:

 

Բրիտանիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ տեղեկացված են «Հնդկաստանի հարավում Բրիտանիայի քաղաքացու ողբերգական մահվան մասին» և հյուպատոսական օգնություն են ցուցաբերում:

 

Մահացածի անունը չի հրապարակվում: