Վրաստանում այրվել է նախկին վարչապետ Մերաբիշվիլիի տունը

09:04 • 20.09.13

Այս գիշեր Վրաստանի արևելքում գտնվող Ուդեշի գյուղում այրվել է նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի տունը, ով այժմ մի շարք հանցագործությունների մեղադրանքով գտնվում է կալանքի տակ, հայտնում է gazeta.ru-ն՝ վրացական լրատվամիջոցներին հղումով։



Տեղեկությունների համաձայն՝ հրդեհն ընդգրկել է ամբողջ տունը, որի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ըստ ԶԼՄ-ների՝ հրշեջներին հաջողվել է մարել կրակը 3 ժամ հետո։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։

 

Մերաբիշվիլին մեղադրվում է ընտրողներին կաշառելու, գումարի յուրացման, լիազորությունների չարաշահման համար։