Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով 16.000 մարդ է տարհանվել
08:30 • 20.09.13
Ինդոնեզիայի իշխանությունները հրաբխի ժայթքման պատճառով Սումատրա կղզու հյուսիսից մոտ 16 հազար մարդ են տարհանել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ըստ այդմ` վերսկսվել է Սինաբունգ հրաբխի ժայթքումը:
Նույն պատճառով դադարեցվել են նաև թռիչքները կղզու վրայով:
Placeholder










