Խոշոր ավտովթար Իսակով պողոտայում, կաթվածահար երթևեկություն (լուսանկարներ)

11:52 • 20.09.13

Այսօր ժամը 09:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, որտեղ բախվել են 4 տրանսպորտային միջոցներ, ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարող ավտոմեքենան կողաշրջվել է: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Ինչպես վթարի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել, քանի որ խցանումը անցնում է 3 կմ-ից:


Լուսանկարը՝  shamshyan.com-ի