Սեպտեմբերի 21-ին կանցկացվի միջազգային հեռուստամարաթոն՝ հանուն խաղաղության

16:20 • 20.09.13

Սեպտեմբերի 21-ին կսկսվի Live Global Moments միջազգային հեռուստամարաթոնը, որը նվիրված կլինի Խաղաղության միջազգային օրվան, գրում է pravda.ru-ն։


24-ժամյա հեռարձակման ընթացքում տեսաուղերձներով ելույթ կունենան դերասաններ, երաժիշտներ, որոնք նաև բացառիկ հարցազրույցներ կտան։


Ակցիային
կմասնակցեն Ջուդ Լոուն, Էնթոնի Հոփկինսը, Էնի Լենոքսը, Լենի Կրավիտցը, Քեմերոն Դիասը, Քեյթ Ուինսլեթը և Նատալի Պորտմանը։


ՄԱԿ
-ի Խաղաղության միջազգային օրվա նախաձեռնության հեղինակն է դերասան և ռեժիսոր Ջերեմի Գիլին, որը համոզել է համաշխարհային հանրությանը տարվա ընթացքում գեթ մեկ օր պահպանել խաղաղություն։