Մոսկվայում ավտոսրահից մոտ 8 մլն ռուբլի արժեքով Mercedes են առևանգել
Մոսկվայի հարավում գտնվող ավտոսրահներից մեկից առևանգել են Mercedes GL63 AMG արտաճանապարհային մեքենան, որի արժեքը 7,7 մլն ռուբլի է, հայտնում է Interfax-ը:
Նշվում է, որ գողությունը կատարվել է երկուսուկես շաբաթ առաջ, նոր մեքենաների պահեստից: Սակայն ավտոսրահի աշխատակիցները միայն հիմա են նկատել, որ մեքենան չկա:
Դրանից հետո սրահի տերն առևանգման մասին հայտարարություն է տվել ոստիկանություն:










