Նյու Մեխիկոյի դեռահասները կարող են թեժ գծով հարցեր ուղղել սեքսի մասին
ԱՄՆ-ի Նյու Մեխիկո նահանգի դեռահասներն իրենց ծնողներից բացի այլընտրանք ունեն, երբ հարցը վերաբերում է սեռական առողջությանը, հայտնում է cnn.com-ը։
Իսպաներենով և անգլերենով հասանելի հատուկ տեքստային ծառայությունը թույլ է տալիս 13-19 տարեկաններին, ովքեր ամաչում են իրենց ծնողների հետ խոսել նման հարցերի մասին, սեռական առողջության վերաբերյալ հարցերով հաղորդագրություններ ուղարկել թեժ գծին: 24 ժամվա ընթացքում առողջության մասնագետն ուղարկում է անհատական, առանց գնահատականների պատասխանը:
Նյու Մեխիկոն երրորդն է աշխարհում դեռահասների ծննդաբերության թվով: Այս նախագծի նախաձեռնողների համոզմամբ՝ ծառայությունը թույլ կտա կրթել դեռահասներին սեռական առողջությանը վերաբերող հարցերում:
Նման ծառայություն գոյություն ունի արդեն մի քանի այլ նահանգներում:










