Օբաման բաց է Իրանի հետ բանակցությունների համար

10:40 • 20.09.13

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ բաց է Իրանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար, սակայն մի նախապայմանով. Թեհրանը պետք է իսկապես վերջ տա միջուկային զենք ստեղծելու իր ծրագրին։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնիին, Իրանի ղեկավար Հասան Ռոհանին ևս դրական է տրամադրված ԱՄՆ-ի հետ բանակցելուն, սակայն, ըստ Քարնիի, «այս պարագայում գործողություններն ավելի կարևոր են, քան խոսքերը»։

 

Եկող շաբաթ Օբաման և Ռոհանին պատրաստվում են մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, և չի բացառվում, որ նրանք կարող են հանդիպել։