Բրեժնևի և Ստալինի արանքում. Պուտինը չի բացառել, որ նախագահ կառաջադրվի 4-րդ անգամ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կարող է նաև 4-րդ անգամ նախագահ առաջադրվել 2018-ի ընտրություններին: Իսկ եթե Պուտինը հաղթի այդ ընտրություններում, ապա, ըստ Ամերիկայի ձայնի, կգերազանցի իշխանությունը զբաղեցնելու խորհրդային առաջնորդ Բրեժնևի ռեկորդը:
Ռուսաստանցի փորձագետների և որոշ ընդդիմադիրների հետ նիստի ժամանակ լրագրողի հարցին, թե կարո՞ղ է նորից նախագահ առաջադրվել, Պուտինն ասել էր` չի բացառվում:
60-ամյա Պուտինն իշխանության ղեկին է 2000-ից: Չորրորդ անգամ նախագահ դառնալու դեպքում նա պետության ղեկավար կմնա մինչև 2024-ը:
Բրեժնևն իր պաշտոնը զբաղեցրել է 18 տարի: Սակայն, նկատում է աղբյուրը, դա ավելի քիչ կլինի, քան Ստալինի ղեկավարման ժամկետը, որը տևել է երեք տասնամյակ:










