Ազատ է արձակվել «օրենքով գող» Արմենակ Ղազարյանը («Պզո»)
ԱՄՆ-ում սեպտեմբերի 17-ին ազատ է արձակվել ազատազրկման դատապարտված «օրենքով գող» Արմեն Ղազարյանը (մականունը «Պզո»), այս մասին տեղեկացնում է 168.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները:
Ըստ դատավճռի, Արմեն Ղազարյանը պետք է նաև 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո` 3 տարի մնա իրավապահների հսկողության տակ:
Կայքի տեղեկություններով` նա նույնիսկ երեք տարի անց չի կարող գալ Հայաստան, քանի որ, ինչպես գրվել էր մամուլում, նա «Գրին քարտ» ստացել է որպես Ադրբեջանի քաղաքացի։
Գլենդելում բնակվող Արմեն Ղազարյանն իրեն մեղավոր էր ճանաչել դրամաշորթության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։










